Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գևորգ Կոստանյանը մեկնաբանել է մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի մասին արված իր հայտարարությունը

12:23, հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
Գևորգ Կոստանյանը մեկնաբանել է մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի մասին արված իր հայտարարությունը

Գևորգ Կոստանյանը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի մասին իր կողմից սույն թվականի մայիսին հնչեցրած այն հայտարարությանը, թե նա՝ Փաշինյանը, պատրաստ չէ պետական կառավարման. «Ինձ շատ դժվար է հիմնավոր մեղադրել անսկզբունքայնության մեջ, իսկ անհիմն շատ բաներում կարելի է մեղադրել: Այստեղ սկզբունքայնության շեղման որևէ դրսևորում չկա՝ մի քանի պատճառներով. ցանկացած անձ, որ որևէ առնչություն ունեցել է պետական ծառայության հետ և ունի, կհասկանա, որ պետական ծառայության իմաստը և կայունության երաշխիքը դա հենց ծառայությունն է պետությանը և հայրենիքին: Ես երբևէ որևէ առումով իմ սկզբունքներից չեմ շեղվել և չեմ էլ շեղվելու: Մայիսի 8-ի իմ ելույթի հետ բացարձակ հակասություն չկա, որովհետև մեզանից որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին չէր տեսել պետական կառավարման մեջ, բայց այս հինգ ամիսների ընթացքում ես տեսա և համոզվեցի, որ Նիկոլ Փաշինյանի նպատակները և ցանկություններն ազնիվ են և, իմ խորին համոզմամբ, ուղղված են պետության բարօրությանը»:

5227 | 8
Facebook