Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չասե՞նք, որ հետագայում ավելի խայտառակ նշանակումներ չանի». Լիզա Ճաղարյան

14:10, հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
«Չասե՞նք, որ հետագայում ավելի խայտառակ նշանակումներ չանի». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիմա ինձ էդքան չեն զայրացնում էն քառակուսի հակահեղափոխականների՝ շարմազանովանարեկմալյանական տեսակի բարբաջանքները, որքան էն մարդիկ, որ մի հատ նորմալ քննադատություն են կարդում Նիկոլի մասին ու սկսում Գյուլնազ տատի նման խրատներ կարդալ Նիկոլի բոլոր փռշտոցներից խելքամաղ չլինողների գլխներին։
     Ու իբր՝ էդ դժգոհությունները հաղթանակին են վնասում։ Լավ է, էլի, դուք դա հասկանում եք, իսկ Պողոսյան Հունանի նշանակումից դժգոհողներն էդքանը չեն հասկանում։
     Էդ դժգոհողները դժգոհելով շարունակելու են օրուգիշեր պայքարել, որ նախկինները հետ չգան։ Ավելի աննահանջ են պայքարելու, քան նրանք, որ չարդարացնելու բանն են փորձում արդարացնել։ Նույնիսկ Նիկոլը չի կարողանում իր արածը հիմնավորել, դուք փաստորեն Հունանին նշանակողից ավելի լավ գիտեք, թե ինչի է նշանակել։
     Շատ վատ բան է արել. անհեթեթ նշանակում է, ժողովրդին վիրավորելու աստիճան սխալ նշանակում է։
     Հենց առաջին օրը մտավ Սյունիք ու մենթի նման հաթաթա տվեց մարդկանց, էդ մարդն ուրիշ լեզու չգիտի, ողջ գիտակցական կյանքը մենթ է եղել, իսկական մենթ։ Ու եթե Օսիպովի դեպքում երկու հիմնավորում կար՝ ստիպված է համակարգից նշանակում անել և Օսիպովը թալանչի չէ, ապա Հունանի դեպքում սրանցից ոչ մեկը չկա։ Ե՛վ ստիպված չէր համակարգից նշանակել, ևʹ թալանչի է։
     Չասե՞նք։ Որ հետագայում ավելի խայտառակ նշանակումներ չանի։
     Է՞լ ինչ կուզեիք»։

| | |
9032 | 4
Facebook
COMMENT.am