Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Համացանց

«Մենք սատարում ենք Փաշինյանի կառավարությանն ու իր թիմին». Գագիկ Եղիազարյան

12:35, հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
«Մենք սատարում ենք Փաշինյանի կառավարությանն ու իր թիմին». Գագիկ Եղիազարյան

«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գագիկ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խոսքս ուղղված է այն անձանց (լրատվամիջոցները ներառյալ), ովքեր հնարավոր է, որ իմ կամ իմ ընկերների կողմից հնչեցված քննադատությունները կամ երբեմն էլ զայրույթի պահին արտահայտած մտքերը կմեկնաբանեն որպես հակաքարոզչություն, վարկաբեկման փորձ, կամ ընդհանրապես իշխանության դեմ քայլ: Նաև ցանկանում եմ նախորդ ռեժիմի ստրուկներին զգուշացնել՝ մենք սատարում ենք Փաշինյանի կառավարությանն ու իր թիմին, քանի որ դա բխում է հայ ժողովրդի շահերից և եթե ունենք որոշ տարաձայնություններ ինչ-ինչ հարցերի շուրջ, դրանք այս պահին թողնում ենք մի կողմ նշված պատճառով: Մեր քննադատական խոսքի պատճառը նույնպես նպաստելն է, որ կառավարությունը տեսնի, գիտակցի իր բացթողումներն ու դրանք շտկի, քանի որ անսխալական ոչ ոք չկա: Այսուհետ նույնպես ես և իմ ընկերները, մեր կարծիքով, որևէ սխալ տեսնելու պարագայում կբարձրաձայնենք, կքննադատենք ու նախկինից ոչ պակաս, եթե անգամ դա կդիտվի որպես կոշտ քննադատություն: Մենք նպատակ չունենք և չենք էլ ունեցել որևէ մեկին վարկաբեկելու:
     Հ.Գ. Բոլորին կոչ եմ անում զերծ մնալ անտեղի և անհիմն շահարկումներից, ասածներիս մեջ չփնտրել ավելին կամ պակաս, քան ասել եմ: Ցանկացածը, ով որևէ վիրավորական արտահայտություն թույլ կտա, կհեռացնեմ և կարգելափակեմ»:

| | |
4721 | 0