Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ.

Միջազգային

Ֆրանկոֆոնիայի ժամանակ Արցախ այցելած լրագրողները կհայտվեն Բաքվի «սև ցուցակում»

10:35, հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
Ֆրանկոֆոնիայի ժամանակ Արցախ այցելած լրագրողները կհայտվեն Բաքվի «սև ցուցակում»

Ադրբեջանի ԱԳՆ-ն մտադիր է «սև ցուցակում» ներառել Արցախ այցելած Ֆրանկոֆոնիայի մամուլի միջազգային միության 3 լրագրողի:

Հոկտեմբերի 11-12-ը Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Ֆրանկոֆոնիայի մամուլի միջազգային միության ներկայացուցիչները ճանաչողական այցով Արցախում էին:

Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ «անօրինական այցի» մասնակիցներն են Ժան Քուշները, Ֆրանսուա Դոսթն ու Հադիջա Ռիդուան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն «սև ցուցակում» էին հայտնվել Արցախ այցելած ռուսաստանցի կանայք:

| | |
1665 | 0
Facebook