Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Միջազգային

Թուրքիայում շուրջ 16 միլիոն մարդ սովի է մատնված

01:10, հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
Թուրքիայում շուրջ 16 միլիոն մարդ սովի է մատնված

Թուրքիայի Սպառողների իրավունքների միությունը (THD) հոկտեմբերի 16-ին նշվող Սննդի համաշխարհային օրվա առթիվ զեկույց է հրապարակել։

Ըստ այդմ՝ Թուրքիայի բնակչության 20 տոկոսը կամ գրեթե 16 մլն մարդ ամեն օր չի կարողնաում բավարար սնունդ հայթայթել։ Իսկ բնակչության ավելի քան 60 տոկոսը կամ շուրջ 48 միլիոն մարդ ապրում է աղքատության մեջ։

Ermenihaber-ի փոխանցմամբ, զեկույցի հեղինակները հաշվարկել են, որ 2018թ․ սեպտեմբերի դրությամբ 4 անձից բաղկացած մեկ ընտանիքը բավարար սնվելու համար ամսական պետք է ծախսի 1.893 թուրքական լիրա (շուրջ 340 ԱՄՆ դոլար)։ Եթե հաշվի առնենք նաև ընտանիքի մնացած բոլոր ընթացիկ կարիքները, ապա նման ընտանիքի միջին ամսական եկամուտը պետք է կազմի առնվազն 6․167 լիրա (շուրջ 1100 դոլար)։

Հեղինակներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ երկու երեխա ունեցող ընտանիքում, անգամ եթե երկու ամուսիններն էլ աշխատում են, նվազագույն աշխատավարձով (2018թ․ դրությամբ այն կազմում է շուրջ 1600 լիրա կամ 285 դոլար- խմբ․) հնարավոր չէ պատշաճ մակարդակով հոգալ ընթացիկ կենցաղային կարիքները։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

| | |
2331 | 0