Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի մասին Միլսի հայտարարություններին

23:40, չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի մասին Միլսի հայտարարություններին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հայտարարություններին:

Զախարովան մասնավորապես ասել է. «ԱՄՆ դեսպանը հոկտեմբերի 9-ին ելույթ է ունեցել հայ-ամերիկյան առևտրային պալատում և ասել, որ իր երկրի կառավարությունն ու ամերիկյան դեսպանությունը վերջին տասնամյակների ընթացքում նպատակաուղղված աջակցել են հայկական հասարակության որոշակի խմբերի և կառավարության որոշ ներկայացուցիչների: Միևնույն ժամանակ ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտության մասին դեսպանը խոսել է անգամ առանց երկմտելու, անգամ մի տեսակ հպարտությամբ, կարծես այդ ամենն անհրաժեշտ է եղել բարի նպատակի իրագործման համար, որն իբրև թե Հայաստանն առավել արդար և թափանցիկ հասարակություն դարձնելն է:

Այնուամենայնիվ, դեսպանն ինչ-որ պահի հասկացել է, որ խոսում է ավելին, քան պետք է, և իրավիճակը շտկելու համար ասել է, թե Հայաստանում վերջին փոփոխությունները երկրի ներսում տեղի ունեցած իրադարձությունների պատճառ են: Նա նաև խոսել է հայ ժողովրդի անկոտրում կամքի մասին, բայց դա իրավիճակը չի շտկել, ասվածն արդեն ասված է»,- նշել է Զախարովան:

| | |
12770 | 3