Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վրաերթ Արարատի մարզում

21:40, չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Վրաերթ Արարատի մարզում

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30–ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 62-ամյա Ռուբիկ Խաչատրյանն իր վարած ВАЗ 2107 մակնիշի 06 ԼՕ 608 համարանիշի ավտոմեքենայով Խաչփառ-Հայանիստ գյուղամիջյան ավտոճանապարհի Խաչփառ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկելե հետիոտնի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել բժշկական կենտրոն, այնուհետև կատարվածի մասին ահազանգել է ոստիկանություն: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունն, ով, ըստ վարորդի հայտարարության, 50-55 տարեկան կին է եղել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

5244 | 0
Facebook