Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Համացանցում տարածվում է Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ Հունան Պողոսյանի վերաբերյալ

20:25, չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Համացանցում տարածվում է Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ Հունան Պողոսյանի վերաբերյալ

Համացանցում տարածվում է տեսանյութ, որում Նիկոլ Փաշինյանի՝ 2013 թվականի նոյեմբերի 5-ին «Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցն է: Հարցազրույցում նա ներկայացնում է Շանթ Հարությունյանի վկայություններն այն մասին, որ Հունան Պողոսյանն ու Վլադիմիր Գասպարյանն իրեն ծեծել ու հայհոյել են:

«Շանթ Հարությունյանը ինձ տեղեկացրեց, որ ոստիկանության Կենտրոնի բաժնում իր նկատմամբ բռնություն է գործադրել անձամբ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ինչպես նաև ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը։ Շանթ Հարությունյանի պատմելով՝ վերջինս նաև սպառնալիքներ է տեղացել իր ընտանիքի անդամների, մասնավորապես, որդու հասցեին, ինչպես նաև սեռական բնույթի անպարկեշտ, նվաստացուցիչ հայհոյանքներ է տվել։ Ինչպես պատմեց Շանթը, այդ ընթացքում մի քանի ոստիկաններ իր ձեռքերը պահած են եղել։ Տեղեկացնեմ նաև, որ անձամբ Վլադիմիր Գասպարյանի կողմից բռնության ենթարկվելու մասին ինձ հայտնեց նաև ազատամարտիկ Վարդան Վարդանյանը, ով նույն գործով նույնպես ձերբակալված է։ Նա տեղեկացրեց նաև, որ ոստիկանները իր կրծքից պոկել են կրծքանշանները»,- ասաց Փաշինյանը՝ շեշելով, որ Հարությունյանը և Վարդանյանը ամենայն մանրամասնությամբ նկարագրել են, թե ինչպես են բռնության ենթարկվել ոստիկանապետի կողմից։

«Պատմել են, որ Վլադիմիր Գասպարյանը ապտակներ է հասցրել իրենց՝ ուղղորդված հայհոյանքներով։ Իմ ստացած տեղեկությունների համաձայն՝ առավել լկտի հայհոյանքներով հանդես է եկել Հունան Պողոսյանը։ Այդ նույն տեսարանը, ըստ էության, ներկայացրին և Շանթ Հարությունյանը, և Վարդան Վարդանյանը»,- տեսանյութում ասում է Նիկոլ Փաշինյանը:

Համացանցում տարածվում է Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ Հունան Պողոսյանի վերաբերյալ
26699 | 8
Facebook