Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը՝ Հունան Պողոսյանի նշանակման մասին

20:10, չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Նիկոլ Փաշինյանը՝ Հունան Պողոսյանի նշանակման մասին

Արմավիրում հանրահավաքին հաջորդած քայլերթի ժամանակ լրագրողի հարցին՝ Սյունիքի մարզում ձեր իսկ թիմակիցներն էին փողոց փակողները, նրանք բողոքում էին Հունան Պողոսյանի նշանակումից, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Կփորձենք մեր մոտիվացիաները բացատրել սյունեցիներին, բոլորին, որ ամեն ինչ պարզ լինի»: Լրագրողի դիտարկմանը՝ արդյոք մոտիվացիան այն է, որ Սուրիկ Խաչատրյանի բռնապետությունը Սյունիքում արմատախիլ արվի, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ նաև դա:

«Մեր հիմնական խնդիրը՝ հեղափոխության գաղափարների շուրջ համախմբենք մեր ողջ հանրությանը, նաև այդպիսի ճանապարհով վերացնենք բաժանարար գծերը: Եթե նայենք, Վալերի Օսիպյանը ոստիկանապետ է, միշտ եղել է ցուցարարների և ոստիկանների արանքում, բայց նա հաջողությամբ իրականացնում է իր աշխատանքը: Երբ որ նա նշանակվեց, նույնատիպ արձագանք եղավ: Հանրային համերաշխության ռազմավարության առումով, կարծում եմ, սա ճիշտ նշանակում է»:

6647 | 6
Facebook