Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ընտրական փաթեթը՝ հոկտեմբերի 22-ի ԱԺ արտահերթ նիստում

17:40, չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Ընտրական փաթեթը՝ հոկտեմբերի 22-ի ԱԺ արտահերթ նիստում

Հոկտեմբերի 22-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ, որում կքննարկվի ընտրական բարեփոխումների փաթեթը։ Աժ նախագահը, հիմք ընդունելով Կառավարության առաջարկը, համապատասխան որոշում է ստորագրել։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության Կառավարության նախաձեռնությամբ 2018 թվականի հոկտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ։

2726 | 0
Facebook