Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հենոյի ու Յուրայի անկեղծ գրկախառնությունն ինձ համար այս խաղի ամենակարևոր արդյունքն է». Արքմենիկ Նիկողոսյան

18:10, չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
«Հենոյի ու Յուրայի անկեղծ գրկախառնությունն ինձ համար այս խաղի ամենակարևոր արդյունքն է». Արքմենիկ Նիկողոսյան

Գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստան-Մակեդոնիա խաղի հետ կապված մեկ ու կարևոր սպասելիք ունեի՝ Հենոյի փոխանցումից Յուրան գոլ խփի, ու վերջինս ցնծալով գա ու գրկի Հենոյին: Ես մեր հավաքականի վերածնունդը և նոր հաղթանակների սկիզբը այդպես էի (եմ) պատկերացնում: Ես գիտեի (եմ), որ դա փոխելու է շատ բան: Ու դա եղավ: Ու արդյունքը արդեն խաղի շարունակության մեջ էլ երևաց. նկատի ունեմ ոչ միայն խաղի ընթացքը: Հենոյի ու Յուրայի անկեղծ գրկախառնությունը ինձ համար այս խաղի ամենակարևոր արդյունքն է: Վստահ եմ, որ այսուհետ մեր հավաքականի մասնակցությամբ միմիայն հրաշալի հանդիպումներ են սպասվում: Մանավանդ որ էն գլխից հավատացել եմ, որ Արմեն Գյուլբուդաղյանցը զիլ մարզիչ է: Առա՛ջ, այսուհետ միմիայն հաղթանակներ»:

6018 | 0
Facebook