Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

20:05, չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

Հայ հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի մրցաշարին: Հրապարակային հեծանվավազքում երևանցին հանդես կգա խմբային և «Սկրեչ» մրցաձևերում: Ֆրանսիայի մրցաշարի ավարտից հետո, հոկտեմբերի 23-ին, Էդգարը և մարզիչ Արմեն Գյոզալյանը կմեկնեն Կանադա, որտեղ կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին:

22-ամյա հեծանվորդը նպատակ ունի բարձր արդյունքներ գրանցել: Միջազգային վարկանիշային աղյուսակում նա այժմ ունի 1080 միավոր: Էդգարին անհրաժեշտ է վաստակել նվազագույնը 400 միավոր,որպեսզի կարողանա ձեռք բերել 2019թ. Լեհաստանում անցկացվելիք աշխարհի առաջնության և Մինսկում կայանալիք եվրոպական երկրորդ խաղերի մասնակցության ուղեգրեր: «Սկրեչ» մրցաձևում անհատական գործակիցներով Էդգարը Եվրոպայում զբաղեցնում է 10-րդ, իսկ աշխարհում` 14-րդ հորիզոնականը:

2528 | 0
Facebook