Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են Զամոսկ մեկնող մեր ծանրորդների և ծանրորդուհիների անունները

21:20, չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Հայտնի են Զամոսկ մեկնող մեր ծանրորդների և ծանրորդուհիների անունները

Հոկտեմբերի 20-ից 27-ը Լեհաստանի Զամոսկ քաղաքում կայանալու է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը՝ մինչև 20 և մինչև 23 տարիքային խմբերում:

Մինչև 20 տարեկանների պայքարում Հայաստանը կներկայացնեն 90 կգ քաշային Դիանա Աղաբեկյանը, գերծանր քաշային Արփինե Դալալյանը, 56 կգ քաշայիկ Համլետ Մնացականյանը, 69 կգ քաշային Արմեն Գրիգորյանը, 77 կգ քաշային Արա Աղամյանը, 77 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը, 94 կգ քաշային Կարեն Ավագյանը, 94 կգ քաշային Սամվել Բաբակյանը, գերծանր քաշային Վարազդատ Լալայանը, գերծանր քաշային Արսեն Մարտիրոսյանը:

Մինչև 23 տարեկանների պայքարում Հայաստանը կներկայացնեն 63 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը, 77 կգ քաշային Ժորժ Եղիկյանը, 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 94 կգ Հակոբ Մկրտչյանը և գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը:

3210 | 0
Facebook