Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն Իրանի և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

16:20, չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
ԱՄՆ-ն Իրանի և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

ԱՄՆ նախագահի վարչակազմը մտադիր է Սիրիայի վերականգնմամբ զբաղվող ռուսական և իրանական ընկերությունների դեմ պատժամիջոցային նոր փաթեթ մշակել, հաղորդում է NBC-ն:

Բացի այդ, Վաշինգթոնը մտադիր է դադարեցնել ֆինանսական և այլ աջակցությունը Սիրիայի այն շրջաններին, որտեղ ներկա են Իրանի և Ռուսաստանի զորքերը:

Նշվում է, որ ծրագիրը սիրիական պատերազմում Դոնալդ Թրամփի նոր ռազմավարությունն է:

Հեռուստաալիքը հավելում է, որ Վաշինգթոնը մտադիր է նաև շարունակել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինների ոչնչացումը:

10406 | 0
Facebook