Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանի դատախազությունը Սաակաշվիլիին մեղադրել է վրացի գործարարի սպանությունն արտոնելու համար

15:05, չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Վրաստանի դատախազությունը Սաակաշվիլիին մեղադրել է վրացի գործարարի սպանությունն արտոնելու համար

Վրաստանի գլխավոր դատախազությունը հաստատել է, որ վրացի գործարար, միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի սպանությունն արտոնել է երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին:

Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ ծառայողական լիազորությունների չարաշահման և սպանության նախապատրաստման համար ձերբակալվել են Վրաստանի ՆԳՆ-ի նախկին պաշտոնյաներ:

Խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են ձայնագրություններ, որոնք արվել են 2007թ. փետրվարի 4-5-ը: Ձայնագրություններում քննարկվում է միլիարդատիրոջ սպանության նախապատրաստումը: Ձայնագրությունների համաձայն՝ մեղադրյալներից մեկը փորձել է գործին ներգրավվել Պատարկացիշվիլիի թիկնապահին: Ձերբակալված նախկին պաշտոնյաներին 16-20 տարվա ազատազրկում է սպառնում: Քննությունը շարունակվում է: Նշենք, որ Պատարկացիշվիլին անսպասելիորեն մահացել է 2008թ. փետրվարին, Լոնդոնի մոտակայքում գտնվող իր առանձնատանը: Նա Վրաստանի նախկին իշխանությունների քաղաքական մրցակիցն էր:

5540 | 0
Facebook