Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ Ռիչարդ Միլսի հայտարարությանը

12:45, չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ Ռիչարդ Միլսի հայտարարությանը

«Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող դեսպանի հայտարարություն»,- այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը, ասել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մենք մեր դիրքորոշումը հստակ հայտարարել ենք և չեմ կարծում, թե դա որևէ փոփոխություն է կրել»,- հավելել է Փաշինյանը:

Հիշեցնենք, Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նախօրեին հարցազրույց է տվել EVN Report-ին՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն անհնար է «առանց գրավյալ տարածքների վերադարձի»:

Դեսպանի հարցազրույցը մեկնաբանել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն:

10438 | 1
Facebook