Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

«Հայաստանն՝ առանց վարչապետի». միջազգային մամուլի անդրադարձը Նիկոլ Փաշինյանի հրաժարականին

12:40, չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
«Հայաստանն՝ առանց վարչապետի». միջազգային մամուլի անդրադարձը Նիկոլ Փաշինյանի հրաժարականին

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց իր հրաժարականի մասին: «Ես այսօր հրաժարական եմ տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից: Դրա նպատակը, սակայն, ձեր առաջ ստանձնած պատասխանատվությունից խուսափելը չէ, այլ, ընդհակառակը, մեր թավշյա հեղափոխությունն ավարտին հասցնելն, արտահերթ խորհրդարանական ընտրություններին հասնելը»,- հայտարարեց Փաշինյանը:

Հրաժարականին անդրադարձել են միջազգային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հրաժարական ներկայացրեց՝ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով:

«Հեռացավ՝ վերադառնալու նպատակով: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: Ինչո՞ւ քաղաքական գործիչը, ով վայելում է Հայաստանի բնակչության միաձայն աջակցությունը, ինքնակամ լքեց պաշտոնը»,- հարց է ուղղում Новая газета-ն:

Պարբերականը նշում է, որ «հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը նոր նախարարների նշանակեց, սակայն խորհրդարանի մեծամասնությունը մինչ այժմ նրա գաղափարական հակառակորդներն են՝ Հանրապետական կուսակցությունը»: «Տարօրինակ է, որ նրանք կողմ քվեարկեցին մայիսին, սակայն դժգոհ մնացին: Միևնույն ժամանակ, Փաշինյանը, ազատվելով նախկին վարչապետ Սերժ Սարգսյանից, հնարավորություններ էր փնտրում՝ ազատվելու մյուս հանրապետականներից»,- գրում է Новая газета-ն:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և ԱԺ-ի լուծարման մասին հայտնում են նաև Независимая газета, ТАСС, РБК, Регнум և մի շարք այլ ռուսական լրատվամիջոցներ:
     Ռուսական մամուլը նշում է, որ դրանից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անմիջապես ընդունել է կառավարության հրաժարականը:

«ՀՀ Սահմանադրության համաձայն՝ վարչապետի և կառավարության հրաժարականից հետո յոթնօրյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Եթե խորհրդարանը չընտրի վարչապետ, ապա կրկին յոթնօրյա ժամկետում նոր ընտրություններ կանցկացվեն: Վարչապետ չընտրելու դեպքում երկրորդ անգամ խորհրդարանը կլուծարվի օրենքի ուժով»,- հայտնում է Интерфакс-ը:

«Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով: Փաշինյանն, ով բարձր ժողովրդականություն է վայելում, կմնա վարչապետի պաշտոնակատար, քանի դեռ խորհրդարանը նոր վարչապետ չի ընտրել»,- գրում է Reuters-ը: Գործակալությունը հիշեցնում է, որ «Իմ Քայլը» դաշինքը, որի մեջ է մտնում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, անցած ամիս Երևանի ավագանու ընտրություններում հավաքեց ձայների 81%-ը:

Փաշինյանի հրաժարականի և դեկտեմբերին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հայտնում են նաև Aljazeera, Gulf Times, AFP, India 123, The Daily Star և մի շարք այլ լրատվամիջոցներ:

Արաբական Al Jazeera հեռուստաալիքը, որը մշտապես հաղորդում է հայաստանյան իրադարձությունների մասին, տեսանյութ է ներկայացրել:

Տեսանյութը՝ ստորև:

Միջազգային մամուլի անդրադարձը Նիկոլ Փաշինյանի հրաժարականին
| | |
8537 | 3