Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը՝ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին

11:51, չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Նիկոլ Փաշինյանը՝ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին

«Մեր քաղաքական ուղերձն այն է, որ մենք թշնամիների, մերոնքականների և ձերոնքականների չենք բաժանում: Հայաստանում անթերի մարդիկ չկան, ես չեմ հիշում որևէ նշանակում, որ որևէ բացասական արձագանք չունենա: Մեկը երիտասարդ է, մեկը շատ տարիքով է, մյուսը բոյով է, մյուսն այնքան էլ բոյով չի: Այսինքն՝ անթերի մարդիկ չկան և անթերի նշանակումներ չեն լինելու: Մենք պետք է հստակ ուղերձներ հղենք, որ պատրաստվում ենք համախմբել ողջ ներուժը:

Խոսվում է այն մասին, որ այս պաշտոնյան սա է արել, այն պաշտոնյան նա է արել: Ով ինչ արել է, յուրաքանչյուրն իր արածի համար պատասխան կտա: Կապ չունի՝ պաշտոնյա է, թե ոչ: Անցել են ժամանակները, երբ պաշտոնյա լինելը նշանակում էր արտոնություն օրենքի առջև ունեցած հավասարության իմաստով»,- այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու հարցին, ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

| | |
5344 | 4