Իսրայելը Գազայի հատվածից հրթիռակոծման է ենթարկվել, հաղորդում է The Jerusalem Post-ը:
Ըստ տեղեկության՝ մեկ արկ է ընկել Բեեր Շևա քաղաքում բնակելի տան վրա, որի հետևանքով մի քանի մարդ է տուժել:
Եվս մեկն ընկել է ծովը՝ Թել Ավիվից ոչ հեռու գտնվող քաղաքի մոտակայքում, տուժածների մասին չի հաղորդվում:
Իսրայելցի զինվորականների խոսքով՝ հարվածներ են հասցվել Գազայի հատվածից: Ըստ պաղեստինցիների՝ Գազայի հատվածում 10 բնակիչ է տուժել, ևս մեկը զոհվել է:
Իր հերթին, պաղեստինյան տեղեկատվական կենտրոնը հայտնել է, որ շոկային վիճակում հիվանդանոց են տեղափոխվել մեծ թվով աշակերտներ:
Հրթիռակոծումից հետո Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է սահմանին Էրեզ և Քերեմ Շալոմ անցակետերի փակման մասին: