Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Այժմ մենք, փաստորեն, արդեն նախկին կառավարություն ունենք». Վարդան Հարությունյան

15:30, չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
«Այժմ մենք, փաստորեն, արդեն նախկին կառավարություն ունենք». Վարդան Հարությունյան

Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաշինյանը հրաժարական տվեց և մենք, փաստորեն, արդեն նախկին կառավարություն ունենք։ Որոշեցի թվարկել նախկին կառավարության ամենալուրջ սխալները։ Իմ կարծիքով, իհարկե։ Հույս ունեմ, որ ապագա կառավարությունը դրանք չի կրկնի ու շտկել կփորձի։
     1․ Դատախազության և Արդարադատության նախարարությանը համապատասխան հանձնարարություն իջեցնելու ճանապարհով քաղբանտարկյալներին հապշտապ ազատ չարձակելը և նրանց արդարացման գործընթաց չսկսելը։ Բանտարկյալի ռեժիմի փոփոխությունը չի կարող որպես ազատ արձակում դիտարկվել։
     2․ Մարտի 1-ի գործի տարօրինակ ընթացքը․ բացահայտման մասին հայտարարությունները, առաջին դեմքերին մեղադրանք առաջադրելու ու կալանավորելու փորձերն ու այդ փորձերի ձախողումը։ Իսկ ինչո՞ւ չէր կարելի սկսել ներքևներից ու հանգիստ, անշտապ ու հիմնավորված վերև բարձրանալ, եթե նպատակը, իհարկե, տեսարաններ ցուցադրելը չէր։ Հուսանք, որ նման նպատակ չի եղել և խաբուսիկ են տպավորությունները։
     3․ՊՆ մասնագետներ Սիրիա գործուղելը։ Պարզ է, սա Պուտինի պահանջն է եղել կամ՝ ինչն ավելի վատ է, Պուտինին սիրաշահելու քայլ։ Այս քայլի բացասական արձագանքը դեռ երկար է մեր ականջում հնչելու։ Ռուսաստանի հետ հարաբերությունները բացառիկ են ու անչափ նուրբ, բայց տպավորություն է, թե ամեն այցից հետո, հայ-ռուսական հարաբերությունները «նոր աննախադեպ մակարդակի» բարձրացնելու մասին հայտարարություններ անելով, մերժված իշխանությունների հետ ենք մրցում ու Սիրիա ենք հասնում։ Մեզ աննախադեպ մակարդակներ պետք չեն, մեզ շահավետ (մեզ համար շահավետ) համագործակցություն է պետք։ Իսկ Պուտինը հաջորդ քայլերն է պահանջելու։
     4․ Կաբզոնի մահվան կապակցությամբ Պուտինին ցավակցական հեռագիր հղելը։ Ո՞վ էր Կաբզոնը, որի մահն այդքան ծանր տարանք։ Քրեական պատմությունների մեջ թաթախված, բոլոր տեսակի ու որակի իշխանություններին քծնած ու ծառայած անսկզբունք մի գործիչ և այս ֆոնին ԱՄՆ ամենաազդեցիկ սենատորներից մեկի` հայերիս աջակցություն ցուցաբերած, իր սկզբունքային դիրքորոշմամբ աչքի ընկած Մաքքեյնի մահը լռության մատնվեց և ԱՄՆ ցավակցական հեռագիր չհղվեց։
     5․ Մերժված իշխանության առանցքային կադրերով նոր Հայաստան կառուցելու փորձերը և դրանք արդարացնելու միամիտ բացատրությունները։ Այս փորձերն, անկասկած, ձախողվելու են։ Դրանք հեղափոխություն իրականացրած ժողովրդին ուղղված վիրավորանք են»։

| | |
2684 | 0