Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Առողջապահության նախարարը թող իր ոլորտի շատ հարցեր նախ կարգավորի, որոնք ստիպում են նույնիսկ ավելի շատ ծխել». Լուսինե Մանանդյան

11:20, չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
«Առողջապահության նախարարը թող իր ոլորտի շատ հարցեր նախ կարգավորի, որոնք ստիպում են նույնիսկ ավելի շատ ծխել». Լուսինե Մանանդյան

Լրագրող Լուսինե Մանանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես ինքս դեմ եմ ծխելուն, բայց պետք է հասկանանք, որ ծխախոտի գին բարձրացնելով կամ պարտադրելով` ոչ մեկին չես կարող ստիպել, որ չծխի: Եթե պետք լինի, ծխողը նույնիսկ հացի գումարից կխնայի, բայց ծխախոտին կտա:
     Մարդու գիտակցությունում պետք է դա զարգանա. մարդ ինքը, եթե կամովին ինչ-որ բանից չհրաժարվի, ամեն ինչ անարդյունք է: Այս հարցում մեկել դեր կունենա կյանքի որակի բարելավումը:

Առողջապահության նախարարը թող իր ոլորտի շատ հարցեր նախ կարգավորի, որոնք անմիջապես ազդում են մարդկանց առողջության վրա ու ստիպում նույնիսկ ավելի շատ ծխել, կտեսնի, որ ահագին ծխողներ իրենք կամովի կհրաժարվեն:
     Ի դեպ նախկին նախարարն էլ էր էս տիպի բան մոգոնել:
     Ազգային ժողովում, պապկան թևի տակ դրել, ԱԺ-ից հետ էին ուղարկել, նույնիսկ հանձնաժողովում չէր քննարկվել:
     Մի տեսակ «Գրանտի» հոտ է գալիս՝ թե չէ ստացվում է` առողջապահության նախարարները մեկը մյուսից «հոգատար» են, բայց իրենց ոլորտում խնդիրները խժռում են մարդկանց առողջությունն ու կյանքը»:

7463 | 0
Facebook