Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

«Հաղթեցինք մեր դուխի, մեր միասնականության շնորհիվ». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները՝ ՆՀՀ Մակեդոնիայի դեմ խաղի մասին

02:35, չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
«Հաղթեցինք մեր դուխի, մեր միասնականության շնորհիվ». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները՝ ՆՀՀ Մակեդոնիայի դեմ խաղի մասին

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ ՄՀՀ Մակեդոնիայի դեմ հանդիպումից հետո (4:0) մեր հավաքականի ֆուտբոլիստներն ամփոփեցին խաղը.

Յուրա Մովսիսյան. «Հաղթեցինք մեր դուխի, մեր միասնականության շնորհիվ: Աննկարագրելի զգացողություններ ունեմ, խոսքեր չեմ գտնում: 10-րդ գոլս նվիրում եմ մեր բոլոր հերոսներին՝ Արայիկից սկսած և բոլոր այն մարդկանց, երկրպագուներին, ովքեր մինչև վերջ հավատում էին ինձ։ Հավաքականի խնդիրները, որ կան Ջիբրալթարի հետ հանդիպումից առաջ կամ հետո չեն սկսել: Այս խնդիրները տարիների ընթացքում են կուտակվել...շատ բան չասեմ, քանի որ ես միշտ առաջ եմ նայում. կարևորը ճիշտ ուղու վրա ենք: Մենք մեզ հավատում ենք և կխնդրեի, որ դուք էլ հավատաք, քանի որ ձեզնից էլ շատ բան է կախված: Մեր ժողովրդին դրական նյութեր են պետք: Ամեն ինչ պետք է դրական լինի, որպեսզի մենք կարողանանք շարունակել ֆուտբոլային հեղափոխությունը»։

Գևորգ Ղազարյան. «Ճիշտն ասած մի փոքր ջղայնացել էինq, քանի որ Ջիբրալթարի ֆուտբոլիստները փչացրել էին մեր տրամադրությունը: Հավաքվեցինք ու փորձեցինք ցույց տալ, որ մենք կարող ենք ֆուտբոլ խաղալ: Նախորդ խաղն ինչ-որ տեղ պատահականություն էր։ Լավ խաղացինք այսօր, լավ հաղթանակ տարանք, ուրախացրինք մեր երկրպագուներին: Շնորհակալ եմ մեծ աջակցության համար: Սա նաև իրենց հաղթանակն է։ Նրանք ցույց տվեցին, որ ֆուտբոլիստների համար դժվար պահին մեր կողքին են»։

Տիգրան Բարսեղյան․ «Շատ զգացմունքային խաղ էր: Ափսոս, որ պարտվեցինք Ջիբրալթարին: Երկու խաղերում էլ հաղթանակ տանելու դեպքում ավելի մեծ հնարավորություններ կունենայինք: Այս հաղթանակը նվիրում ենք մեր երկրպագուներին, Մարկոս Պիզելիին և Արայիկ Խանդոյանին, նրա վառ հիշատակին: Ցանկանում եմ, որ երկրպագուները հավատան մեզ, քանի որ նրանց հավատը մեզ հավելյալ ուժ է տալիս: Շնորհակալ ենք բոլորին»։

Կամո Հովհաննիսյան․ «Ինքնասիրության ու մեր որակների հաշվին կարողացանք նման խաղ ցուցադրել։ Բոլորս հասկանում էինք, որ դժվար խաղ է սպասվում։ Բարդ էր հոգեբանորեն վերականգնվելը, որովհետև բոլորս հասկանում ենք՝ ինչ հնարավորություն ենք կորցրել։ Ցույց տվեցինք, որ մենք իրոք ունենք հավաքական, որն ունակ է լավ ֆուտբոլ խաղալ»։

Ռումյան Հովսեփյան․ «Այս խաղը խաղացինք մեր երկրպագուների համար: Հաղթանակը նվիրում եմ Մարկոսին: Հուսով ենք ամեն ինչ լավ կլինի: Տեսականորեն դեռ հնարավորություն ունենք, բայց, ամենակարևորը, ազգի հավատը վերադարձրեցինք: Այսօր ցույց տվեցինք, որ ավելի շատ երկրպագուների համար ենք խաղում»։

Արամ Հայրապետյան․ «Մենք հաղթեցինք, չգիտեմ․․․ Ջիբրալթարի դեմ խաղն ընդհանրապես ողբերգություն էր։ Ցավում եմ Մարկոսի համար, որոհետև լուրջ վնասվածք ստացավ։ Շատ հաճելի է, որ հաղթեցինք։ Վերջ, այլևս չգիտեմ ինչ խոսել․․․»։

Վարազդատ Հարոյան. «Շնորհավորում եմ ողջ ազգին այս հաղթանակի կապակցությամբ: Հուսով եմ՝ բոլորը, ամբողջ աշխարհը հասկացավ, որ Ջիբրալթարից կրած պարտությունը պատահականություն էր: Ուզում եմ այս հաղթանակը նվիրել Մարկոսին: Շնորհակալ եմ, բոլոր նրանց, ովքեր եկան ու աջակցեցին մեզ: Կոչ եմ անում, որ միշտ հավաքականի կողքին լինեն: Մենք իրենց համար ենք խաղում, մենք մեզ համար չենք խաղում»։

Գագիկ Դաղբաշյան․ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, որ հավատացին մեզ ու եկան մարզադաշտ։ Շատ շնորհակալ ենք բոլորից։ Շատ ուրախ ենք»։

| | |
3754 | 0