Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի Հայաստան - ՆՀՀ Մակեդոնիա հանդիպման 12-րդ րոպեին գոլի հեղինակ դառնալուց հետո Մարկոս Պիզելին 20-րդ րոպեին բախվեց մրցակցին, վնասվածք ստացավ և պատգարակով լքեց խաղադաշտը։ ՀՖՖ մամուլի քարտուղարությունը մանրամասներ է հայտնում նրա առողջական վիճակից։
«Նախնական ախտորոշմամբ Մարկոս Պիզելիի վնասվածքը լուրջ չէ: Պատռվածք կամ կոտրվածք չկա: Մեր կիսապաշտպանը հարված է ստացել ծնկին: Վնասվածքի լրջությունը կպարզվի ավելի ուշ»,- նշված է հաղորդագրության մեջ: