Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.

Միջազգային

Մանրամասներ՝ Մարկոս Պիզելիի վնասվածքից

00:55, չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Մանրամասներ՝ Մարկոս Պիզելիի վնասվածքից

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի Հայաստան - ՆՀՀ Մակեդոնիա հանդիպման 12-րդ րոպեին գոլի հեղինակ դառնալուց հետո Մարկոս Պիզելին 20-րդ րոպեին բախվեց մրցակցին, վնասվածք ստացավ և պատգարակով լքեց խաղադաշտը։ ՀՖՖ մամուլի քարտուղարությունը մանրամասներ է հայտնում նրա առողջական վիճակից։

«Նախնական ախտորոշմամբ Մարկոս Պիզելիի վնասվածքը լուրջ չէ: Պատռվածք կամ կոտրվածք չկա: Մեր կիսապաշտպանը հարված է ստացել ծնկին: Վնասվածքի լրջությունը կպարզվի ավելի ուշ»,- նշված է հաղորդագրության մեջ:

| | |
6356 | 0
Facebook