Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գևորգ Ղազարյանը հարգեց Արայիկ Խանդոյանի հիշատակը

23:15, երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
Գևորգ Ղազարյանը հարգեց Արայիկ Խանդոյանի հիշատակը

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընթանում է Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի Հայաստան - ՆՀՀ Մակեդոնիա հանդիպումը։ Հանդիպման 81-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը երրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։ Գոլից հետո Ղազարյանը մոտեցավ տրիբունային, որտեղ բացված էր Արայիկ Խանդոյանի պաստառը և գլուխ խոնարհեց նրա առաջ։

«Սպասում էի, որ գոլի հեղինակ դառնայի և հարգանքի տուրք մատուցեի նրան»,- խաղից հետո նշել է Ղազարյանը։

18667 | 3
Facebook