Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Դավիթ Բաբայանը պատասխանել է Ռիչարդ Միլսի՝ «գրավյալ տարածքների վերադարձի» վերաբերյալ հայտարարությանը

17:10, երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
Դավիթ Բաբայանը պատասխանել է Ռիչարդ Միլսի՝ «գրավյալ տարածքների վերադարձի» վերաբերյալ հայտարարությանը

Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հարցազրույց է տվել EVN Report-ին, որի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն անհնար է «առանց գրավյալ տարածքների վերադարձի»:

«Ես զարմացած էի, երբ առաջին անգամ եկա այստեղ և պարզեցի, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը դեմ է օկուպացված տարածքների վերադարձին: Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում ընդունելի որոշումների և փոխզիջումների հարցով քննարկումներ գրեթե չեն անցկացվում: Երկար տարիներ իմ կառավարության պատկերացմամբ այդ տարածքները գրավված են եղել, որպեսզի հետո օգտագործվեն տարածքային փոխանակման կարգավիճակով: Ես իսկապես ապշած եմ, որ այդ տարբերակն այլևս չի կիրառվում»,- ասել է Միլսը:

Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմը սրեց այդ ընկալումները:

«Սակայն դաժան իրականությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն անհնար է առանց գրավյալ տարածքների վերադարձի»,- հավելել է դեսպանը:

Դեսպանի հարցազրույցը մեկնաբանել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն: Օկուպացիան իր մեջ պարունակում է հետևյալ հանգամանքները՝ ուրիշի տարածքի զավթումը՝ սեփական կարիքների համար, նախօրոք ծրագրավորված զավթում։ Մենք որևէ մեկի տարածքը չենք զավթել՝ ինչ-ինչ պատճառների, սեփական կարիքների համար։ Արցախյան շարժման վերջին փուլը, որն սկսվել է 1988թ., այնտեղ որևէ խնդիր չի եղել տարածքների վերաբերյալ, Արցախը փորձել է ինքնորոշվել, որովհետև մեզ համար գոյության տարբերակ չկար Ադրբեջանի կազմում։ Հետևաբար՝ այն ժամանակ մենք մտածում էինք, որ կարգավիճակի փոփոխությունն ավտոմատ թույլ կտա մեզ գոյատևել, բայց կյանքը ցույց տվեց, որ դա այդպես չէ. Ադրբեջանը հարձակվեց, փորձեց ոչնչացնել մեզ, ցեղասպանություն կատարեց ամբողջ նախկին խորհրդային Ադրբեջանի տարածքում։ Մենք որպեսզի փրկվենք, ստիպված եղանք կրակակետեր ոչնչացնել, և փոխվեց քարտեզը, փոխվեցին սահմանները։ Իհարկե, օկուպացված տարածքները պետք է վերադարձնենք, բայց մենք չունենք օկուպացված տարածքներ: եթե մենք խոսում ենք կարգավորման մասին, մենք պետք է խոսենք համապարփակ կարգավորման մասին, այնպիսի կարգավորման մասին, որ դրանից հետո որևէ մեկի մոտ գայթակղություն չլինի՝ հարձակվել և հարցը կարգավորել ուժային տարբերակով։ Իսկ եթե Արցախը սահմանների առումով վերադառնում է 1988 թիվը, ապա, բացի նրանից, որ լինելու է սարսափելի հարված մեր անվտանգությանը, ինքնությանը, սա նաև կլինի գայթակղության աղբյուր։ Հետևաբար, վերադարձ անցյալի՝ չկա, լինի դա սահմանների, թե կարգավիճակի առումով։ Բացի դրանից, չգիտես ինչու, խոսում են միայն մեր մասին։ Իսկ Ադրբեջանը չպե՞տք է հրաժարվի իր ֆաշիստական հռետորաբանությունից, չպե՞տք է վերանայի իր քաղաքականությունը»։
     Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը նկատել է՝ պետք է համապարփակ մոտեցում լինի, բոլոր կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի Արցախի հիմնահարցը կարգավորվի, այլ տարբերակ չկա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Բաբայանը:

| | |
15065 | 0