Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լրագրողի անհետացումից հետո խոշորագույն ընկերությունները բոյկոտում են Սաուդյան Արաբիայի տնտեսական համաժողովը

15:50, երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
Լրագրողի անհետացումից հետո խոշորագույն ընկերությունները բոյկոտում են Սաուդյան Արաբիայի տնտեսական համաժողովը

Ամերիկյան Google ընկերությունը կբոյկոտի Սաուդյան Արաբիայում կայանալիք Future Investment Initiative տնտեսական համաժողովը՝ The Washington Post-ի լրագրող Ջամալ Խաշոգջիի անհետացման պատճառով, հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ Google-ը միակ ընկերությունը չէ, որը չի մասնակցի համաժողովին: Ավելի վաղ մասնակցությունից հրաժարվել էին Uber, Viacom և Ford ընկերությունները:

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները Վաշինգթոնին տեղեկացրել էին, որ Խաշոգջիին սպանել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում: Բացի այդ, Թուրքիայի իշխանությունները հայտնել էին, որ աուդիո-վիդեո ձայնագրություններ ունեն, որոնք վկայում են այն մասին, որ լրագրողին սպանել են Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները: Հավելենք, որ Խաշոգջին գրում էր հատկապես արևմտյան երկրների հիացմունքին արժանացած սաուդական խոշոր տնտեսական ծրագրերին զուգահեռ իշխանությունների բռնապետական գործելաոճի, այլախոհներին լռեցնելու կոշտ քաղաքականության մասին:

10632 | 0
Facebook