Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նյու Յորքում 25 տարվա մեջ առաջին անգամ հանգստյան օրերին կրակոցներ չեն հնչել

15:35, երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
Նյու Յորքում 25 տարվա մեջ առաջին անգամ հանգստյան օրերին կրակոցներ չեն հնչել

Նյու Յորքում անցած հանգստյան օրերին 25 տարվա մեջ առաջին անգամ կրակոցներ չեն հնչել, հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով ոստիկանությանը:

Նշվում է, որ վերջին անգամ նման իրավիճակ է գրանցվել 1993թ.-ին:

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն այդ առնչությամբ դիմել է ոստիկաններին: «Անցած հանգստյան օրերին՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի, ոչ մի կրակոց չի հնչել Նյու Յորքում: Մի՞թե հրաշալի չէ»,- ասել է նա:

Պարբերականը նշում է, որ չնայած դրան՝ արդեն երկուշաբթի կրակոցներ են հնչել Բրոնքս թաղամասում, որի հետևանքով մեկ մարդ է վիրավորվել:

8506 | 0
Facebook