Նյու Յորքում անցած հանգստյան օրերին 25 տարվա մեջ առաջին անգամ կրակոցներ չեն հնչել, հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Նշվում է, որ վերջին անգամ նման իրավիճակ է գրանցվել 1993թ.-ին:
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն այդ առնչությամբ դիմել է ոստիկաններին: «Անցած հանգստյան օրերին՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի, ոչ մի կրակոց չի հնչել Նյու Յորքում: Մի՞թե հրաշալի չէ»,- ասել է նա:
Պարբերականը նշում է, որ չնայած դրան՝ արդեն երկուշաբթի կրակոցներ են հնչել Բրոնքս թաղամասում, որի հետևանքով մեկ մարդ է վիրավորվել: