Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 22 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

«Խառնվածքներ». Արմեն Հյուսնունցը և Նարե Կարոյանը հանդես կգան Կամերային նվագախմբի հետ

17:30, երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
«Խառնվածքներ». Արմեն Հյուսնունցը և Նարե Կարոյանը հանդես կգան Կամերային նվագախմբի հետ

Սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը և դաշնակահար Նարե Կարոյանը համերգով հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը: «Խառնվածքներ» խորագրով համերգային երեկոն կանցկացվի հոկտեմբերի 17-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Երեկոյի ընթացքում նվագախումբը հանդես կգա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:

«Երկու մենակատարներն ինձ հետ առաջին անգամ են հանդես գալիս, արդեն երկար ժամանակ էինք ցանկանում իրար հետ համագործակցել: Համերգային ծրագիրը շատ հետաքրքիր է, հնչելու են գործեր, որոնք հաճախ չեն կատարվում մեր երկրում: Կներկայացվի Փ. Հինդեմիթի Թեմա և չորս վարիացիաներ. Չորս խառնվածք ստեղծագործությունը: Ընդհանրապես, Հինդեմիթի գործերը շատ չեն կատարվում ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում, բայց նա շատ մեծ կոմպոզիտոր է: Կներկայացվի նաև Հ. Վիլա Լոբոսի Ֆանտազիա սոպրանո սաքսոֆոնի և նվագախմբի համար գործը»,- նշում է ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:

Համերգի ընթացքում կներկայացվեն նաև Ա. Հյուսնունցի Արիա և պար, Նորից գարուն գործերը:

| | |
920 | 0