Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 22 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

«Դուք դեռ ընտրություն եք կատարում փուչ ու սևացած, կոտրած լոբի-ձավարի միջից». Մարի Բարսեղյան-Խանջյան

13:45, երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
«Դուք դեռ ընտրություն եք կատարում փուչ ու սևացած, կոտրած լոբի-ձավարի միջից». Մարի Բարսեղյան-Խանջյան

Գրող, հրապարակախոս Մարի Բարսեղյան-Խանջյանը կոչով դիմել է ՀՀ վարչապետին.

«Երկրում վերջին օրերին քաղաքական կտրուկ շրջադարձը վարչապետին մղեց նոր նշանակումներ անելու` փոխելով նախարարներին, մարզպետերին և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին: Կարծում եմ` Նիկոլ Փաշինյանը թեև շատ արագ կողմնորոշվեց կառավարության մեջ նախարարական պորտֆելները փոխելու, քաղաքական իրադրությունից ելնելով, ամբողջությամբ արդարացված էր, սակայն, ըստ էության, մայիսին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հապճեպ կազմեց կառավարությունը, շատերը քննադատեցին նրա կադրային նշանակումները, նույնիսկ, կառավարությունը «մանկապարտեզ» անվանեցին` նկատի ունենալով նորանշանակ նախարարների երիտասարդ և անփորձ լինելը: Այո՛, նախարարների զգալի մասը երիտասարդ ու պաշտոնավարման փորձ չունի: Կադրային նշանակումների այս իրողությունը շատերիս է մտահոգում: Անձամբ ես, այդ ոչ նպատակային նշանակումները փորձել եմ բացատրել իմ շրջապատի մարդկանց` ասելով, որ վարչապետը ժամանակի խիստ սղության մեջ հայտնվեց. նա վարչապետ ընտրվելուց մի շաբաթ անց պիտի մեկներ ՀԱՊԿ-ի համաժողովին, ապա` Բրյուսել` ՆԱՏՕ-ի հավաքին, հետևաբար, առանց կառավարության համալիր կազմի, նա չէր ընդունվի որպես ՀՀ վարչապետ` երկրի ղեկավար: Սակայն այս ընթացքում բավարար ժամանակ ուներ պարոն վարչապետն իրեն շրջապատելու խոհեմ, մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, խիղճն ու ձեռքերը մաքուր հայորդիներով: Ես ամիսներ շարունակ մտմտում էի գրել և առաջարկել` որպես Սյունիքի մարզպետ մի մարդու, որն իր պրոֆեսիոնալ բարձր գիտելիքներով և աշխատանքային երկար տարիների մեծ փորձով այս կես տարվա ընթացքում և՛ Սյունիքի մարզը «կվերակենդանացներ» նախորդ բդեշխների տնտեսական թալանից և ավերածություններից, և՛ մարդականց մեջ կարթնացներ հպարտ սյունեցու հոգեբանությունն ու անպարտ մտածողությունը: Շառլի մահը, ապա Ֆրանկոֆոնիայի այս էյֆորիան, հաստատ կխլացնեին իմ ձայնը: Այսօր էլ, կարծես, ուշ է արդեն, քանի որ վարչապետը Սյունիքի մարզպետ է նշանակել նախկին փոխոստիկանապետին, որի ներկան ու անցյալը սերտաճած են պետական հանցավոր ռեժիմի հետ…

Ի՞նչն է այս նշանակման հիմքում ընկած, պարո՛ն վարչապետ:
     Եվ, այնուամենայնիվ, ես ներկայացնում եմ Ձեզ և մեր ժողովրդին Սյունիքում ճանաչված մի մարդու` որպես ժողովրդի և իր աշխատակիցների կողմից հարգված, անկաշառ և անսակարկ հայրենասերի, իր գործի գիտակ, ՀՀ հրաշալի քաղաքացուն: Ի դեպ, նա չգիտի, որ ես նախաձեռնել եմ նրան ներկայացնել վարչապետին:
     Այդ մարդը Սյունիքի մարզպետարանի աշխատակից, Կառավարման ակադեմիան գերազանցությամբ ավարտած, մեր երկրի` մեր պետության ավերված տնտեսության վերականգնման հայեցակարգը մշակած տնտեսագետ - փիլիսոփա և օրենսգետ Գրիշա Խաչատրյանն է: Գրիշա Խաչատրյանն իր աշխատությունը հեղափոխության առաջին իսկ օրերին ներկայացրել է վարչապետին` հավաստելով իր նվիրվածությունը Թավշյա հեղափոխությանը և պատրաստակամությունը` երկրի տնտեսության վերականգնման և օրենսդիր բարեփոխումներին մասնակցելու: Եղել է մի քանի գրավոր պատասխան նախարնների և փոխվարչապետի կողմից, սակայն ոչ մի գործնական առաջարկ:
     Պարո’ն վարչապետ, մեր երկրում, բարեբախտաբար, դեռ կան խիղճն ու ձեռքերը մաքուր մասնագետներ: Մեր երկիրը փոքր է, և մենք բոլորին ճանաչում ենք հանվանե-հականե…Իսկ Դուք դեռ ընտրություն եք կատարում, ժողովրդի խոսքով ասած` «հնդրուշքի». այսինքն` լավն ընտրելուց հետո մնացած փուչ ու սևացած, կոտրած լոբի-ձավարի միջից…
     Դուք, և մանավանդ մեր ժողովուրդը, տանուլ կտանք Թավշյա հեղափոխությունը: Մեր հեղափոխության հիմնական շարժիչ ուժը` երիտասարդները, չեն ների մեզ…
     Անսացե՛ք Ձեզ Մանդատ տված ժողովրդի ձայնը»:

Մարի Բարսեղյան-Խանջյան

| | |
7749 | 7