Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տարոն Մարգարյանի նկատմամբ հարուցված կա ևս մեկ գործ». ԱԱԾ տնօրեն

12:35, երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
«Տարոն Մարգարյանի նկատմամբ հարուցված կա ևս մեկ գործ». ԱԱԾ տնօրեն

«Տարոն Մարգարյանի նկատմամբ հարուցված կա ևս մեկ գործ: Հայտնի տեսանյութի ունեցվածքի մասով քննությունը շարունակվում է, եթե կհիմնավորվի, որ ունեցվածքը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, հավատացեք՝ ընթացք կտրվի: Բացի ադյ, քննություն է շարունակվում երկու հիմնադրամների շրջանակներում, որտեղ գումարներ են փոխանցվել «Երևան» հիմնադրամից»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Հարցին՝ «Երևան» հիմնադրամի մասով գումարը վճարելուց հետո Տարոն Մարգարյանն ազատվելո՞ւ է պատասխանատվությունից, նշել է՝ «այդ մասով՝ այո»: Նա ասլ է նաև, որ «Երևան» հիմնադրամը պարտավորություն է ստանձնել` վերականգնել 1 մլրդ 810 մլն գումարը. «1 մլրդն արդեն իսկ վճարված է, առաջիկա օրերին մնացածը կվճարվի»:

9173 | 4
Facebook