Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տավուշի մարզի Ազատամուտի դպրոցում նորից դասադուլ է. երեխաները քայլում են դեպի Մայիսյան կամուրջին հարակից խաչմերուկ՝ միջպետական ավտոճանապարհը փակելու: Ամենևին չարդարացնելով Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի գործելակերպը՝ հարցնում եմ՝ որքանո՞վ է ճիշտ դասադուլը, երեխաների մշտական ներգրավվածությունը գյուղապետի հրաժարական պարտադրելու գործում: Վաղն էլ այդ երեխաներին կարող են ներգրավվել, օրինակ, դպրոցի տնօրենին կամ ուսմասվարին հրաժարական հարկադրելու գործում»: