Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իսկ ո՞վ պետք է պատասխան տա սևազգեստ մայրերին, Բուդաղյաններին, Ավետիսյաններին և մյուսներին». Արմեն Դանիելյան

22:25, երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
«Իսկ ո՞վ պետք է պատասխան տա սևազգեստ մայրերին, Բուդաղյաններին, Ավետիսյաններին և մյուսներին». Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իրական կյանքում ոչինչ չի սղագրվում, իսկ քաղաքականության մեջ առավել ևս...
     Անթույլատրելիի սահմանագիծը վազանցած ոչ մի պաշտոնյա չպետք է անպատիժ մնա: Հասարակության հույսն ու հավատը խորտակած իշխանության ներկայացուցիչները պետք է անպայմանորեն պատասխանատվության կանչվեն: Չէր կարող աղքատ երկրում լինել այդքան միլոնատեր պաշտոնյաներ... անթույլատրելի էր... Իսկ եթե դեռ ոմանց թվում է, թե կարող են թալանածը վայելել եվրոպաներում, ապա դա նրանց մանկական «դժբախտ» երազանքն է:
     Այ՛ո, դժբախտաբար ես տեսել եմ նման պաշտոնյաների: Տեսել եմ աստեղնային կյանքով ապրող պաշտոնյաների, որոնց թվում էր՝ պետությունն իրենք են: Իսկ պետությունն ես եմ, դուք եք, պետությունը մենք ենք՝ ժողովուրդն է:
     Սեփական ժողովրդին և հայրենիքն ավերած մարդն անարժեք է՝ բոլոր առումներով, իսկ պատասխանատվությունից խուսափող աճպարարները դժբախտ մարդիկ են: Այդպիսիք դժբախտ են բոլոր առումներով. նրանց համար չկա որևէ սրբություն՝ ծնող, ընտանիք, ընկերություն. նրանք իրենցից բացի ոչ մեկի չեն տեսնում: Այսօր այդ ձախողվածներից ոմանք այլևս պաշտոն չեն ուզում. նրանք «հեռանում են» Հայաստանից Եվրոպական Միությունում աշխատելու... Իսկ ավելի ճիշտ նրանք «խուսափում են» պատասխանատվությունից: Ստացվում է, որ շուրջ տաս տարի դատաիրավական համակարգը մասսայական բռնաբարումների ենթարկածն իրեն իրավունք է վերապահել խոսել ազնվության մասին: Երբեք. ոչինչ չի մոռացվել և չի մոռացվի...:
     Իսկ ո՞վ պետք է պատասխան տա մարդկանց՝ սևազգեստ մայրերին, Բուդաղյաններին, Ավետիսյաններին և մյուսներին իրենց «չապրած» կյանքի համար... Ո՞վ, հարցնում եմ... Հեշտ է խոսել ազնվության մասին, մինչդեռ դժվար է ապրել ազնիվ... Ոչ մեկ չկասկածի, որ ես հասնելու եմ Եվրոպա... մարդկանց հույսն ու հավատը «բռնաբարող» մեծամիտը չի կարող լինել ազնիվ, չի կարող և վերջ...
     Այսօր եկել է հատուցման պահը... պատասխան տալու պահը... և ոչ թե «թռնելու»... Իսկ այն դժբախտները, ովքեր ընդամենը ամիսներ առաջ իրենց «երջանիկ էին» համարում հայ մարդուն «դժբախտացնելով», պետք է հատուցեն:
     Բարդ է հիշել բոլոր այն ողբերգությունները, որոնց միջով անցել է հայ մարդը. նա աքսորվել է սեփական հողից, բայց մնացել է անպարտ, անկոտրում: Ամերիկացի նկարիչ և գրող Ռոքուել Քենտնը մի առիթով ասել է. «Հայաստանը հրաշքների երկիր է: Եթե ինձ հարցնեին, թե մեր մոլորակի վրա որտեղ է հնարավոր հանդիպել ամենից շատ հրաշքների, ես ամենից առաջ կտայի Հայաստանի անունը…Ակամա ապշում ես, որ աշխարհի այս փոքր անկյունում կարելի է հանդիպել այնպիսի հուշարձանների ու այնպիսի մարդկանց, որոնք կարող են դառնալ ամբողջ աշխարհի զարդն ու հպարտությունը: Թող երիցս փառավորյալ լինի հողը հայկական, տաղանդների օրրանը, մեծ սխրանքների օրրանը»:
     Հ.Գ. Ժողովուրդը, որը չի ցանկանում մահանալ, երբեք չի մահանա...»:

7304 | 0
Facebook