Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԱԾ տնօրենը՝ վարչապետի հրաժարականից հետո արտակարգ ռեժիմով աշխատելու մասին

12:05, երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
ԱԱԾ տնօրենը՝ վարչապետի հրաժարականից հետո արտակարգ ռեժիմով աշխատելու մասին

Ասում են՝ ուժային կառույցներն արտակարգ ռեժիմով են աշխատելու վարչապետի հրաժարականից հետո, դիմելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, հարցրին լրագրողները. «Ուժային կառույցները միշտ կատարում են իրենց պարտականություննեը և շարունակելու ենք կատարել բարեխղճորեն»: Հարցին՝ հակահեղափոխության ու սաբոտաժի վտանգ տեսնո՞ւմ եք, ասաց. «Վտանգները միշտ կան, էն տեսակետին ենք, որ պետք չի թուլանալ ու պարտավոր ենք իրականացնել բոլոր միջոցառումները, որպեսզի բացառենք ՀՀ տարածքում ցանկացած օրինախախտում, որը կապված է ձեր ասածի հետ»:

5976 | 0
Facebook