Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարչապետը վերահաստատեց իր հայտարարությունը

11:55, երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
Վարչապետը վերահաստատեց իր հայտարարությունը

Նիստի ավարտին ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց կառավարության անդամներին օպերատիվ աշխատանքի համար ու ևս մեկ անգամ հայտարարեց. «Ուզում եմ վերահաստատել, որ այսօր երեկոյան հանդես կգամ կարևոր հայտարարությամբ»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ այսօրվա նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել հայտարարությամբ. «Այսօր կարևոր օր է՝ Հայաստանը թևակոխում է պատմական նոր շրջափուլ, որի հիմնական իմաստը կարող ենք ձևակերպել այսպես. այս շրջափուլի արդյունքներով ավարտին պետք է հասցնենք գարնանը տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը: Այդ մասին ես ավելի կոնկրետ հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան»:

7598 | 0
Facebook