Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուզում եմ որոշ պարզաբանումներ ներկայացնել». ՀՀ վարչապետ

11:45, երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
«Ուզում եմ որոշ պարզաբանումներ ներկայացնել». ՀՀ վարչապետ

ՀՀ կառավարության նիստում անդրադառնալով ՀՀ ոստիկանապետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշմանը, Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց. «Հունան Պողոսյանը երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոնը և ինչպես ընդունված է ասել՝ նախկին իշխանության տարիներին: Կարծում եմ՝ որոշ իմաստով այս առաջարկը կարող է տարօրինակ թվալ և ուզում եմ որոշ պարզաբանումներ ներկայացնել, թե ի՞նչ ենք ուզում անել և ինչո՞ւ: Կարևոր եմ համարում, որ հեղափոխության արդյունքում որևէ մեկն իր կյանքն ավարտված չհամարի ՀՀ-ում ու այս տրամաբանության մեջ չպեպք է թույլ տանք, որ զարգանա մի երևույթ, որը պայմանականորեն կարելի է կոչել քաղաքական ռասիզմ: Գալիս է լիարժեք համախմբման ժամանակը: Սա չի նշանակում նաև, որ փակում ենք կադրային փոփոխությունների օպտիմալացման ու ավելի արդյունավետ համակարգ ունենալու տրամաբանությունը»,- հայտարարեց Փաշինյանը:

16417 | 8
Facebook