«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կառավարությունը որոշել է «բարեկամախեղդ» անել...
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի նախկին տնօրեն Գեղամ Գևորգյանն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար։ Հիշեցնենք, որ Գ. Գևորգյանը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի սանիկն է, ով մամուլում հայտնի է նաև նրանով, որ 1.5 միլիոն դրամ աշխատավարձ էր ստանում Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի նախկին տնօրենի պաշտոնում»: