Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Միջազգային

Ինչո՞ւ է Ջոն Բոլթոնն այցելում Հայաստան. ռուսական մամուլ

11:30, երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
Ինչո՞ւ է Ջոն Բոլթոնն այցելում Հայաստան. ռուսական մամուլ

Հոկտեմբերի 22-ին և 23-ին Մոսկվայում սպասում են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցին: Ո՞րն է Ռուսաստան և Կովկաս Բոլթոնի այցի նպատակը, գրում է ռուսական Dailystorm պարբերականը:

Բոլթոնը կլինի նաև Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում, որտեղ, ըստ ռուսական պարբերականի, կփորձի համոզել տեղի իշխանություններին չսատարել Իրանին: Պարբերականը նշում է, որ Թրամփի խորհրդականը Ռուսաստանն ու նրա արտաքին քաղաքականությունը քննադատելու մեծ սիրահար է:

«Մոսկվան և Վաշինգթոնն արդեն 2 տարի միմյանց մեղադրում են նորագույն զենքի մշակման պատճառով համաձայնությունների խախտման համար: Ռուսաստանին մտահոգում է նաև տիեզերքում ԱՄՆ-ի նախաձեռնությունը: Ռուսաստանը հիշեցնում է, որ այդ տարածքում Միացյալ Նահանգներն ու ԽՍՀՄ-ը պայմանավորվել էին զենք չտեղակայել դեռևս 1967թ.: Հենց այդ հարցերը Բոլթոնը կքննարկի Մոսկվայում»,- ասել է պարբերականի զրուցակիցը:

Եվս մեկ հարց, որի համար Բոլթոնը մեկնում է շրջագայության, Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներն են: Ըստ Dailystorm-ի՝ Բոլթոնը կփորձի համոզել Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից և չգնել նրանից գազ և նավթ:

Երևանի դեպքում, ինչպես ընդգծում է պարբերականը, դա բարդ խնդիր է. Իրանի հաշվին Հայաստանը մտադիր է էներգետիկ հարցերում ազատվել Ռուսաստանի կախվածությունից:

«Հայերի հետ, հատկապես Իրանի հարցում, Բոլթոնը խնդիրներ կունենա»,- գրում է պաբերականը՝ հիշեցնելով, որ 2005թ., երբ ամերիկացի պաշտոնյան ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչն էր, Երևանը հանդես եկավ հակաթեհրանական քարոզարշավի դեմ: «Այդ ժամանակ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն ամերիկացի իր գործընկերոջը քաղաքական քարտեզի օգնությամբ բացատրեց Հայաստանի դիրքորոշումը: Իսկ 2018թ. ապրիլին, երբ Բոլթոնը նշանակվեց իր ներկայի պաշտոնին, Մարտիրոսյանն այդ դեպքի մասին պատմեց Financial Times պարբերականին: Ամերիկյան մի շարք պարբերականներ Բոլթոնին ոչ իրազեկ անվանեցին՝ տարածաշրջանի իրողությունները չհասկանալու համար»,- հավելում է պարբերականը:

| | |
5523 | 0