Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաստորեն, կառավարությունում նոր տեղեկություններ են ստացվել Հունան Պողոսյանի ոչ կոռումպացված լինելու մասին, ընդ որում հավաստի տեղեկություններ և տեղում որոշում են կայացրել Սյունիք գործուղել։ Վատ չէր լինի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ իր խոստումի, բացատրեր հանրությանը, թե հատկապես ինչու է ընտրվել Հունան Պողոսյանի թեկնածությունը Սյունիքի մարզպետի պաշտոնում։ Մենք, նկատի ունեմ հանրությունը, կարող է ասել, թե ինչու հատկապես չէր կարելի նշանակել հենց նրան»։