Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հաջողությունն սկսվում է ժամանակի կառավարումից և համակարգված գործելուց». Ռալֆ Յիրիկյան

10:05, երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
«Հաջողությունն սկսվում է ժամանակի կառավարումից և համակարգված գործելուց». Ռալֆ Յիրիկյան

Որքանո՞վ են կարևոր կառավարման գործիքները և ինչպե՞ս օգտվել դրանցից՝ հաջողության հասնելու համար: Ղեկավարման շղթայում ի՞նչ դեր ունեն գործարար էթիկան և պատասխանատու մոտեցումը: Ի՞նչ արժեհամակարգի շուրջ համախմբել աշխատակիցներին, որպեսզի առողջ միջավայրում ստեղծվի արդյունք:

Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում առաջատարի դիրքերը պահպանող ՎիվաՍել-ՄՏՍ-ի բրենդի պատմությունը շարունակում է փորձի փոխանակման յուրօրինակ ուղեցույց հանդիսանալ տարբեր բուհերի ուսանողների համար: Կառավարման հնարավորությունների նրբություններն այս անգամ փորձել են բացահայտել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ապագա մարքեթոլոգներն ու բիզնես գործընթացներով հետաքրքրված մասնագետները: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի վարած դասախոսությանը մասնակցել է շուրջ 250 ուսանող:

«Կառավարման գործիքները տարբեր են: Դրանց ընտրության և կիրառման հարցում անհրաժեշտ է լինել ճկուն: Տեսականորեն դա այնքան էլ բարդ չէ, սակայն գործնականում կառավարումը ղեկավարից պահանջում է իրավիճակի երկարաժամկետ գնահատում և այդ հիմքի վրա՝ ռազմավարության մշակում և իրականացում՝ ներառյալ ընդհանուր արժեհամակարգի շուրջ աշխատակազմի համախմբում ու արդյունավետ գործիքակազմի կիրառում: Այսպես է ստեղծվում կորպորատիվ կառավարման քաղաքակիրթ մշակույթը և դրա կարևոր բաղադրիչը՝ գործարար էթիկան: Հիմքում հարգանքն է, աշխատանքային առողջ միջավայրի ձևավորումն ու հետևողականությունը: Անհրաժեշտության դեպքում, նույնքան կարևոր է մոտեցումները վերանայելու պատրաստակամությունը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հանդիպման այս ձևաչափն ապագա մասնագետների համար կարևոր հարթակ է՝ առաջատար կազմակերպության օրինակով նոր գիտելիքներ ստանալու, դրանք վերլուծելու և ապագայում կիրառելու համար: Ինտերակտիվ շփման և բարձրացված հարցերի միջոցով, դասախոսության մասնակիցներն իրենց համար բացահայտել են կառավարման պատասխանատու մոդելի նրբությունները:

8221 | 0
Facebook