Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀՀԿ-ն երկու թևի է բաժանվել. «Հրապարակ»

09:50, երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
ՀՀԿ-ն երկու թևի է բաժանվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Դեկտեմբերին սպասվող արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցում Հանրապետականը 2 թևի է բաժանվել։ Արմատականները՝ ի դեմս Շարմազանով-Աշոտյան դուետի, կարծում են, որ, անկախ արդյունքներից, մասնակցությունը պարտադիր է ու ազնիվ ՀՀԿ-ի էլեկտորատի հանդեպ։ Իրատեսները վստահ են, որ ՀՀԿ-ի «գնացքը գնացել է», պետք չէ վերջնականապես զրոյանալ։

Դեռ վերջնական որոշում չկա, այն կկայացնեն առաջիկա ԳՄ և խորհրդի նիստերի ժամանակ։ Ի դեպ, առաջիկա օրերին կուսակցությունից կրկին արտահոսք կլինի․ այն պատգամավորները, որոնք աջակցություն հայտնեցին արտահերթի անցկացմանը, կլքեն նաև կուսակցությունը»։

6010 | 0
Facebook