Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

«Շատ բացասական եմ գնահատում այդ միջադեպը». Արթուր Վանեցյան

02:10, երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
«Շատ բացասական եմ գնահատում այդ միջադեպը». Արթուր Վանեցյան

Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի` Մակեդոնիայի դեմ խաղին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումից առաջ` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացավ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի բրիֆինգը լրագրողների հետ, որի ընթացքում նախագահն անդրադարձավ Ջիբրալթարի դեմ խաղից հետո հավաքականի երկրպագուների ֆան-շարժումների՝ FAF-ի և «Red Eagles»-ի անդամների միջև տեղի ունեցած բախմանը․

«Շատ բացասական եմ գնահատում այդ միջադեպը: Նրանք միշտ բողոքում էին, որ ֆեդերացիան իրենց չի հատկացնում այն տեղերը, որոնք իրենք են ցանկանում են և տոմսերի գներն էլ իրենց ուզածը չէ: Խաղից առաջ հանդիպում էի ունեցել երկու ֆան-ակումբների ներկայացուցիչների հետ, նրանց առաջարկել էի նստել դարպասների հետևում: Բայց երկուսն էլ շատ բացասաբար ընդունեցին այդ առաջարկը՝ նշելով, որ իրենց ձայնը չի հասնում ֆուտբոլիստներին: Խոստացել էին, որ ոչ մի միջադեպ չի լինի։ Չեն պահել իրենց խոստումը, ու բոլորս գիտենք, թե ով: Բայց չեմ ցանկանում այդ մասին խոսել: Հանդիպել ենք խաղից հետո նրանք հետ, խոսել ենք։ ՆՀՀ Մակեդոնիայի դեմ խաղին էլի իրար կողք են լինելու, հետո կմտածենք՝ ինչ կանենք։ Ասեմ նաև, որ այն տեղեկությունը, թե ֆեդերացիան տուգանվել է 100 հազար եվրոյով, սուտ է: Իհարկե, պատիժ կլինի ՈւԵՖԱ-ի կողմից, բայց դեռ չգիտենք, թե ինչպիսի: Ցանկացած արարք, որ կատարվում է խաղի ընթացքում, ստանում է ՈՒԵՖԱ-ի արձագանքը՝ ոչ միայն վնասելով մեր հեղինակությանը, այլև ֆինանսական խնդիրներ առաջացնելով»,- Վանեցյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

| | |
3377 | 0