Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Հումոր

«10 բան, որ պետք է անել ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ հաղթանակ տոնելու համար». Արման Հայրապետյան

01:10, երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
«10 բան, որ պետք է անել ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ հաղթանակ տոնելու համար». Արման Հայրապետյան

«Հայրենիքի դարպասներ» ՀԿ նախագահ Արման Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հումորային գրառում է կատարել.

«10 բան, որ պետք է անել Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ հաղթանակ տոնելու համար․
     1. Մեր հավաքականի դարպասի դիմաց տուֆից պատ շարել
     2. Ֆուտբոլիստները մարզադաշտ դուրս գան սպիտակ մարզաշապիկներով (Հայաստանում միայն սպիտակներն են հաղթում)
     3. Ֆուտբոլիստները «դուխով» կեպիներով և գուլպաներով խաղան
     4. Մեր օրհներգի փոխարեն Հրագի երգերից մեկը միացնել
     5. ՆՀՀ Մակեդոնիայի օրհներգի փոխարեն Զարուհի Փոստանջյանի ելույթներից մեկը միացնել (ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականն անգամ առանց բառերը հասկանալու սթրես կտանի)
     6. ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականին ողջույնի խոսքով դիմի Գալուստ Սահակյանը (պարտադիր սինքրոն թարգմանությամբ)
     7. Մեր հավաքականի հարձակման գծում ընդգրկել Գոռ Վարդանյանին
     8. Մեր հավաքականի պաշտպանական գծում ընդգրկել իրավապաշտպան ՀԿ-ների՝ հաղթանակի դեպքում 31.000 եվրո գրանտ տրամադրելով
     9. Ընդմիջմանը ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականի հանդերձարան այցելի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը
     10. Խաղի ամբողջ ընթացքում պաշարած պահել «Հանրապետական» մարզադաշտը՝ դա պարբերաբար ցուցադրելով մարզադաշտի էկրանին»:

| | |
3610 | 0