Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կբացվի «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը

21:40, երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ.
Կբացվի «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 10:00-ին, Հյուսիսային պողոտայում սփյուռքի նախարարության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կբացվի «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը: Այն այս անգամ նվիրված է լինելու Երևանի 2800-ամյակին:

Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում 50-ից ավելի սիրիահայեր կներկայացնեն ձեռքի աշխատանքներ ու զարդեր, քաղցրավենիք ու արևելքի համային բազմերանգությամբ ֆալաֆել:

Հոկտեմբերի 16-ին տոնավաճառի շրջանակներում հանդես կգան սիրիահայ երաժիշտների «Նուռ» բենդը, հոկտեմբերի 17-ին՝ սիրիահայ DJ Շանթը:

2878 | 0
Facebook