Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը երկարաձգվեց

20:50, երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ.
Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը երկարաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասությանն դատարանը ևս երկու ամսով երկարաձգել գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը։

«Ազատության» հետ զրույցում նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ նախաքննական մարմնի հիմնավորմամբ` Գրիգորյանն ազատության մեջ կարող է խոչընդոտել նախաքննությանը և նոր հանցագործություն կատարել։ Փաստաբանն ասաց, որ բողոքարկելու են դատարանի որոշումը վերաքննիչ ատյան, քանի որ Մանվել Գրիգորյանը տասնյակ հիվանդություններ ունի և պետք է գտնվի ազատության մեջ` բուժումը լիարժեք իրականացնելու համար։

4635 | 0
Facebook