Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Միջազգային

«Տեսնում եմ անդունդից դուրս գալու ճանապարհը». Արմեն Գյուլբուդաղյանց

17:50, երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ.
«Տեսնում եմ անդունդից դուրս գալու ճանապարհը». Արմեն Գյուլբուդաղյանց

Հոկտեմբերի 16-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի Հայաստան - ՆՀՀ Մակեդոնիա հանդիպմանն ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսեց խաղից իր ակնկալիքների մասին․

«Իհարկե տեսնում եմ անդունդից դուրս գալու ճանապարհը։ Երկարաժամկետ ծրագիր պետք է գրենք՝ սկսած մանկապատանեկան դպրոցից, որ հավաքականում մրցակցություն լինի։ Վնասվածքների խնդիրներ որ չունենանք։ Եթե ունենանք երկու Յուրա Մովսիսյան, հաստատ առողջին կխաղացնենք։ Մակեդոնիայի դեմ խաղում կազմում փոփոխություններ կլինեն։ Մենք այս փուլում ուզում էինք անպայման արդյունքի հասնել, իսկ երիտասարդներին ժամանակ է պետք։ Մակեդոնիայի և Ջիբրալթարի միջև մեծ տարբերություն կա։ Մակեդոնիան միշտ առաջին համարով է խաղում և կփորձենք համարժեք դիմադրություն ցույց տալ»,- Գյուլբուդաղյանցի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը:

| | |
4776 | 0