Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Համացանց

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո շատ դիմակներ կպայթեն». Աշոտ Ասատրյան

07:05, երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
«Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո շատ դիմակներ կպայթեն». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո շատ դիմակներ կպայթեն։ Գաղտնիք չէ, որ մարդկանց մեջ կան անձինք, ովքեր այս պահին աջակցում են ոչ թե Նիկոլ Փաշինյանին , այլ վարչապետի աթոռին, այսինքն նրանց համար մեկ է, թե ով կլինի այդ աթոռին. իրենք միշտ պատրաստ են համագործակցել կամ որևէ ծառայություն մատուցել այդ պաշտոնին։

Հրաժարականից հետո շատ բան կփոխվի, շատ մարդիկ այլ կերպ կսկսեն մտածել, շատերը կփորձեն նույնիսկ այդ դեպքում որևէ բան շահել։

Այդ հրաժարականից հետո ժողովուրդը պետք է պատրաստ լինի իր կատարած քայլի համար պայքարել, քանի որ բացառապես ժողովրդի տրամադրվածության ազդեցությունից է կախված Հայաստան պետության հետագա ճակատագիրը։ Ցանկացած այլ դեպքում կհայտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն խլել այս ամենը։

Հոկտեմբերի 16-ին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա»։

| | |
6156 | 0