Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Մահացել է Ստեփան Պուչինյանը

16:50, երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ.
Մահացել է Ստեփան Պուչինյանը

90 տարեկան հասակում մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Ստեփան Պուչինյանը: Այս մասին ասվում է կինեմատոգրաֆիստների միության կայքում:

«Ցավակցում ենք Ստեփան Ֆիլիպովիչի հարազատներին և մտերիմներին,- ասվում է հայտարարության մեջ:

Ստեփան Պուչինյանը նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Պատմություն չեկիստի մասին», «Հարձակում», «Ամենագեղեցիկ ձին», «Ամուսնության օրը պետք է ճշտվի», «Մադամ Վոնգի գաղտնիքները», «Ոսկե ձկնիկը N քաղաքում»:

Պարգևատրվել է Պետրոս Մեծի II աստիճանի (2003թ.) և I աստիճանի (2007թ.) շքանշաններով, Պատվո շքանշանով (2012թ.):

| | |
6206 | 0
Facebook