Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արժե՞ այդքան ջուր ծեծել». Արթուր Հայրապետյան

15:55, երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ.
«Արժե՞ այդքան ջուր ծեծել». Արթուր Հայրապետյան

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չգիտեմ, ախր մարդ մի փոքր պետք է համեստ լինի: Ինչ-որ բան ասելուց առաջ ծանրութեթև անի, նոր..
     Լավ, որ այդքան դնում-առնում, հետն էլ ավելի շատ ձեր անձն եք կարևորում քան հերոսի, հերոսի ընտանիքի, մի գլուխ ավելի բարձրից եք ուզում, որ ձեզ նկատեն, թե՞ ձեր սիրտը մյուսներից ավելի շատ է ցավում: Չեմ հասկանում` ի՞նչ եք ուզում: Դուք էլ չեք հասկանում: Իհարկե, լավ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեր Արայիկ Խանդոյանի հոգեհանգստին, բայց արժե՞ այդքան ջուր ծեծել:
     Ամենից շատ այս ստեղծված աղմուկին դեմ կլիներ Արայիկը: Վերջ տվեք: Հաստատ, Խանդոյան ընտանիքի վիշտը չեք թեթևացնում ձեր աղմուկ-աղաղակով»:

6028 | 0
Facebook